00:00:00

Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱ

11:21, 11 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Հնագույն գիսաստղը, որը հայտնի է որպես C/2023 A3 Tsuchinshan-ATLAS անունով, վաղը՝ հոկտեմբերի 12-ին, կանցնի Երկրից մոտ 70 միլիոն կմ հեռավորության վրա, հայտնել է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն։

Գործակալության տվյալներով՝ գիսաստղը կկատարի իր առաջին փաստագրված թռիչքը Երկրի կողքով։ Դրանից հետո այն տեսանելի չի լինի առաջիկա 80,000 տարվա ընթացքում, թեպետ մեկ այլ մոլորակի ձգողականությունը կարող է փոխել դրա ընթացքը։

ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Բիլ Կուկի խոսքով՝ գիսաստղը տեսնելու համար պետք է սպասել կատարյալ մթությանը և հարավ-արևմուտքում գտնել Աղեղնավոր և Կարիճ համաստեղությունները։ Ակնկալվում է, որ գիսաստղը տեսանելի կլինի դրանց միջև:

Գիսաստղը հայտնաբերվել է Չինաստանի «Ցուչինշան» աստղադիտարանի դիտորդների կողմից՝  2023 թվականին: Այս տարվա սեպտեմբերին և հոկտեմբերի սկզբին այն տեսանելի էր Հարավային կիսագնդում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր