00:00:00

Շոուի մի մաս է, իրավական այս ամենաթողության շրջանում ինչ ուզեն՝ կարող են անել. Լևոն Քոչարյան

10:55, 11 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Գործը մակագրվել է մի դատավորի, ով եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու, այստեղ նման մարդուց արդարադատություն ակնկալել՝ անմտություն է, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Հարցին, թե մտավախություն չունի, որ իր հորը՝ Ռոբերտ Քոչարյանին կրկին կկալանավորեն՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց.

«Իրավական առումով՝ թվում է, թե նման հնարավորություն չեն կարող ունենալ, բայց մենք վերջին 6 տարիներին այնքան բան տեսանք, որ էս իրավական ամենաթողության շրջանում ինչ ուզեն, կարող են անել»։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ինչու են դարձյալ «Մարտի 1-ի» քրգործը վերաբացել, երբ վաղեմության ժամկետն արդեն անցել է՝ Լևոն Քոչարյանն արձագանքեց.

«Հայրս մեկուկես տարի նստել է մի հոդվածով, որը, փաստորեն, հակասահմանադրական էր, այնպես որ, իրենք պարտավոր էին ներողություն խնդրել։ Իրենք ամեն գնով այսքան ապօրինությունների գնում են, որ ներողություն չխնդրեն, բացի այդ էլ, որ ավելորդ քաշքշուկ ստեղծեն թե՛ մեզ համար, թե՛ նորից խոսելու առիթ ստեղծելու համար։ Փորձում են 16 տարվա դեպքերը, որոնց առանցքային դերակատարներ էին հենց իրենք, ակտիվ պահել. շոուի մի մաս է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր