00:00:00

Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց»․ «Իրավունք»

09:10, 11 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել  է պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում: Իսկ ինչ է տեղի ունեցել ՔՊ-ում, լավատեղյակ աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են պատմում:

Իրականում, որքան էլ վերջին օրերին մի շարք հանրային դեմքեր, բառիս բուն իմաստով, ղժժում էին Արփի Դավոյանի նախարար նշանակվելու հավանականության վրա, ՔՊ-ում շատերը պաշտպանում եւ սատարում էին նրան:

Համենայնդեպս, մինչեւ այն պահը, երբ, ըստ որոշ շշուկների, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը չի պնդել, որ նախարար պետք է նշանակվի իր ընկերուհին՝ մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Բայց բանն այն է, որ Ջուլհակյանն ունի տնտեսագիտական կրթություն, իսկ իրավաբանության հետ կապ ունի այնքանով, որ մի քանի դասընթացի է մասնակցել ու դարձել իրավաբան ու իրավապաշտպան՝ սորոսական տարբեր կազմակերպություններում:

Հետեւապես, նրան նշանակելը լրիվ անտրամաբանական կլիներ, իսկ չնշանակելը՝ վտանգավոր: Այո՛, վտանգավոր էր աթոռի համար մրցակցության մեջ դնել Ջուլհակյանին եւ Դավոյանին, որովհետեւ Դավոյանի նշանակվելու դեպքում՝ գուցե Ջուլհակյանը սկսեր «երգել»:

Չար լեզուներն ասում են, թե նույն Ջուլհակյանը լուրջ տեղեկատվության է տիրապետում Փաշինյանների ընտանիքի վերաբերյալ, ընդհուպ ինչ-ինչ կանխիկ ֆինանսների շրջանառության:

Այնպես որ, Ջուլհակյանին չնեղացնելը Փաշինյանի ընտանիքում չգրված օրենք է: Դրա համար էլ ՔՊ վարչությունը երեկ ընտրեց այն տարբերակը, որով, ինչպես ասում են՝ «ոչ շիշը վառվի, ո՛չ` քյաբաբը»: Արդյունքում ո՛չ Դավոյան Արփին կնստի արդարադատության նախարարի աթոռին, ո՛չ էլ Ջուլհակյան Արուսյակ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր