00:00:00

ՔՊ-ի ներսում չեն կարողանում Արդարադատության նախարար ընտրել․ կռիվ է ընկել Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև. «Ժողովուրդ»

08:00, 11 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից ամեն մեկն իր թեկնածուին է առաջ տանում, բայց արդյունքում չեն կարողանում որեւէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարի թեկնածուն թեժ կռիվ է գցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջեւ։

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Ալեն Սիմոնյանը նախ Արփի Դավոյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հետ ձեռնամուխ է եղել, որպեսզի իր հարազատ նախարար Գրիգոր Մինասյանը հեռանա պաշտոնից, ապա վստահեցրել է զույգին, որ ամեն ինչ անելու է, որ Արփի Դավոյանը նախարար դառնա։ Վերջին պահին, սակայն, Ալեն Սիմոնյանը անակնկալ ձեւով Հրաչյա Հակոբյանի հետ առաջ է տարել իրեն ընկեր դարձած Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, որը, սակայն, դարձյալ չի ընդունվել։ Արդյունքում, վարչության նիստում չի եղել մեկը, որը կպաշտպանի ու առաջ կտանի Արփի Դավոյանի թեկնածությունը, ավելին՝ մեծամասնության շրջանում արմատացած է եղել տեսակետը, որ ամոթ կլինի՝ Արփի Դավոյանը նախարար դառնա: Վարչության նիստին, սակայն, Ալեն Սիմոնյանը ներկա չի եղել. նա երկրից բացակայում է:

Հիմա Անդրանիկ Քոչարյանը ամեն անկյունում բողոքում է Ալեն Սիմոնյանի վարքագծից, որ իր խոստման տերը չի եղել ու վերջին պահին հուսախաբ է արել։

Այսպիսով՝ ՔՊ-ում այս օրերին լարված մթնոլորտ է բարձր պաշտոնի համար. ՔՊ-ականները արդարադատության նախարարի ընտրությունը տապալելու համար միմյանց են մեղադրում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր