00:00:00

Չի բացառվում, որ ԵԱՏՄ-ն ընդլայնվի. ՌԴ ԱԳՆ

02:14, 26 մայիս 2018 Աշխարհ

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ընդլայնումը կարող է իրականացվել հետխորհրդային տարածքի երկրների հաշվին, սակայն Ռուսաստանը չի կարող որեւէ մեկին իր կամքին հակառակ ստիպել միանալ կառույցին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, ով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Այո, սա դեռ «հնգյակն» է (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան եւ Ղրղզստան): Այն կարող է ընդլայնվել: Հավանաբար, պոտենցիալ ընդլայնումը կարող է տեղի ունենալ հետխորհրդային տարածքի գործընկերների հաշվին, որոնք Խորհրդային Միությունում մեկ պետության կազմում էին»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր