00:00:00

Վճարի՛ր անկանխիկ, խուսափի՛ր հերթերից՝ վճարելով ավելի ցածր միջնորդավճար․ ՆԳՆ

16:01, 10 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության տարածքային հաշվառման քննական բաժիններում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։

Հաշվառման քննական բաժիններում տեղադրված POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարում կատարելու արդյունքում խնայվում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը, էապես նվազում է միջնորդավճարը։

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է Երևանի և մարզերի հաշվառման քննական բաժիններում սպասարկվելիս վճարումը կատարել POS տերմինալներով՝ քարտային տարբերակով, հերթերից խուսափելու և հնարավորինս արագ սպասարկվելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր