00:00:00

Փոթորկի պատճառով հեղեղվել է Ֆրանսիայի խորհրդարանի շենքը

15:17, 10 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Ֆրանսիայում մոլեգնող «Քիրք» փոթորիկը, որն անցնում է Փարիզի շրջանով, վնաս է հասցրել Ազգային ժողովի շենքերից մեկին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Le Monde-ը։

 

Հոկտեմբերի 9-ի երեկոյան ֆրանսիացի պատգամավորներից մի քանիսը լուսանկարներ են տարածել, որոնցում երևում է առաստաղներից և պատերից հոսող ջուրը։ Հատակին մի քանի սանտիմետր բարձրությամբ ջուր է կուտակվել։

 

Հրշեջները միջամտել են և տարհանել շենքում գտնվողներին։ Հեղեղված շենքում են գտնվում պատգամավորների մեծ մասի գրասենյակները, ինչպես նաև նիստերի դահլիճ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր