00:00:00

Արփի Դավոյանին դաժանորեն ստորացրել ու «գցել են» իր թիմակիցները. մանրամասներ՝ ՔՊ վարչության սկանդալային նիստից

12:54, 10 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նիստը, որում, ինչպես նախապես ասվել էր, քննարկվելու էին կադրային հարցեր: «Կադրային հարցեր» ընդհանրական ձևակերպման տակ պետք է հասկանալ արդարադատության նախարարի՝ ՔՊ-ական թեկնածուի քվեարկությունն ու հաստատումը:

168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ դրամատիկ նիստից, որը բոլորովին էլ այնպես չի ընթացել, ինչպես գծագրել էր արդարադատության նախարարի հիմնական թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանի վաղեմի թիմակից, նրա գործավար, երդվյալ ՔՊ-ական Արփի Դավոյանը:

Աղբյուրը հիշեցնում է՝  Փաշինյանը դեմ է Դավոյանին որպես արդարադատության նախարար տեսնել, բայց այն, ինչ տեղի է ունեցել երեկվա նիստին, դուրս է բոլոր բարոյական չափանիշներից: Փաստորեն կառավարող կուսակցությունը ոչ մի կարմիր գիծ չունի ոչ միայն ընդդիմադիրների, այլև յուրայինների պարագայում:

Եվ այսպես:

ՔՊ վարչության երեկվա նիստին մասնակցել է ՔՊ վարչության 13 անդամ. Արայիկ Հարությունյանն ու Ալեն Սիմոնյանը, մեր տեղեկություններով, չեն մասնակցել. երկրում չեն: Նիստից առաջ անխտիր բոլոր ՔՊ-ականներն Արփի Դավոյանին խոստացել են որպես արդարադատության նախարարի թեկնածու՝ քվեարկել հենց իր օգտին: Բացառություն է կազմել միայն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով բացեիբաց, Արփի Դավոյանի երեսին ասել է՝ չի քվեարկելու նրա օգտին:

Նիստը սկսվել է բավականին հանդարտ: Ներկայացվել է նախարարի 4 թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան, Հերիքնազ Տիգրանյան և ֆավորիտը՝ Արփի Դավոյան: Սիսակ Գաբրիելյանը թեկնածուների թվում չի եղել: Անմիջապես, սակայն, առաջին երեքն ինքնաբացարկ են հայտնել, և մնացել է միակ թեկնածուն՝ Արփի Դավոյանը: Վերջինս ներկայացրել է նախարարության՝ 4 էջանոց զարգացման ծրագիր: Երբ Դավոյանն ավարտում է իր ելույթը, խոսք է խնդրում Արուսյակ Ջուլհակյանը, ով տառացիորեն ոչնչացնում է Արփի Դավոյանին: Նրան է միանում պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Ելույթ ունեցողներն ասում են, որ Գրիգոր Մինասյանի դեմ դեմարշը սկսել է Արփի Դավոյանը, որ իրենք մտադրություն չեն ունեցել նրա հրաժարականը պահանջելու, և եթե հիմա արդարադատության նախարար Մինասյանի փոխարեն նշանակվի Արփի Դավոյանը, արդար չի լինի, որովհետև նա կրթություն չունի, կիսագրագետ է, և այլն: Այս ամենն ասվում է Արփի Դավոյանի ու Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:

Ընդմիջումից հետո

Դրանից հետո հայտարարվում է ընդմիջում, որից հետո տեղի է ունենում քվեարկություն, որի արդյունքներով՝ 2 կողմ, 11 դեմ ձայներով Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում մերժվում է: Արփի Դավոյանին կողմ է քվեարկում միայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մեկ էլ ինքը՝ Արփի Դավոյանը: Նրա օգտին չեն քվեարկում անգամ նրանք, ովքեր երդվել են, որ իր կողմից են՝ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը, Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այլք:

Բնական է, որ սա չէր կարող տեղի ունենալ առանց Նիկոլ Փաշինյանի «դաբրոյի»: Ոչ ոք չէր համարձակվի Փաշինյանի մերձավորագույն զինակցի օգտին չքվեարկել, եթե չլիներ վերջինիս ցուցումը կամ առնվազն լուռ համաձայնությունը:

Թշնամանքի պատճառները

Արուսյակ Ջուլհակյանի և Արփի Դավոյանի թշնամանքը գալիս է դեռ այն ժամանակներից, երբ որպես պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հանձնաժողովը նախընտրեց տեսնել ոչ թե Արփի Դավոյանին, այլ Արուսյակ Ջուլհակյանին: ՔՊ-ական մեր աղբյուրների պնդմամբ՝ դրանից հետո տարբեր առիթներով Արփի Դավոյանը բառացիորեն չոքել է Ալեն Սիմոնյանի կոկորդին ու պահանջել, որ Ջուլհակյանին հանեն, իրեն նշանակեն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ինչի մասին, բնականաբար, իմացել է Արուսյակ Ջուլհակյանը: Ինչ վերաբերում է հանձնաժողովին, այնտեղ Արփի Դավոյանին, մեղմ ասած, չեն սիրում:

Նոր թեկնածուն

ՔՊ վարչությունը մինչև երեքշաբթի ժամանակ ունի քննարկել ու քվեարկել նոր թեկնածուի հարցը: Եթե այս ընթացքում ոչինչ չփոխվի, այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնի իր խոսնակ Նազելի Բաղդասարյանին բաց թողնել, հենց վերջինս էլ կներկայացվի՝ որպես արդարադատության նախարարի նոր թեկնածու: Նազելի Բաղդասարյանը, ով իրավաբանական կրթություն ունի, դեմ չէ նշանակվել արդարադատության նախարար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր