00:00:00

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը երկրի տարածքում 92 ԱԹՍ ոչնչացնելու մասին

11:39, 10 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերը երկրի տարածքում ոչնչացվել է 92 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Գերատեսչությունը նշում է, որ ԱԹՍ-ներից 47-ը կալանվել և խոցվել են Կրասնոդարի երկրամասի տարածքում, մյուսները՝ Կուրսկի, Ռոստովի, Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի մարզերում, ինչպես նաև Ղրիմի և Ազովի ծովի երկնքում։

Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է, որ Կրիվոյ Ռոգում 5-հարկանի շենքին ռուսական ԱԹՍ-ների հարվածից 1 մարդ է վիրավորվել։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ հոկտեմբերի 9-ին Օդեսայի մարզի հրթիռակոծության հետևանքով 6 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 11-ի։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր