00:00:00

Ո՞վ է պարգեւատրվել «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով. «Ժողովուրդ»

09:52, 10 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Կոմիտեի կոլեգիայի, ղեկավարության անդամները, ինչպես նաեւ մի շարք հայեցողական եւ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք պարգեւատրվել են «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով։ Նման պարգեւների են արժանացել նաեւ համակարգի գործող եւ նախկին այլ աշխատակիցներ։

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ մեդալով պարգեւատրվածներից մեկը Նիկոլ Փաշինյանի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը քննող քննիչ, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանն է:

Այո՛, նա նույն քննիչն է, որի հետ դեռեւս 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը հարցաքննության սենյակում սելֆի արեց ու այն հրապարակեց՝ նշելով. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է ու պատասխանում է նրա հարցերին»: Դե իսկ հիմա Փաշինյանին չեն էլ հրավիրում. նրան առնչվող գործերը ուղղակի անտեսվում են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր