00:00:00

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պաշտոնյայի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն առնչվող խնդիրները

14:36, 09 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։  

 

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացմանը, սեռական և վերարտադրողական առողջությանը, գենդերային հավասարությանը, խտրականությանը, կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը վերաբերելի, ինչպես նաև մարզերում և գյուղական համայնքներում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։   

 

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մի շարք ծրագրեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր