00:00:00

Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը. «Ժողովուրդ»

09:45, 09 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հայաստանում գործում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, որը ենթադրում է, որ պետք է ԵԱՏՄ անդամ պետություններում, այդ թվում՝ ՀՀ-ում եւս, ծխախոտները լինեն միանման փաթեթավորմամբ, պարունակեն մարդու առողջությունը վտանգող ահասարսուռ տեսարաններով նկարներ՝ դրանով նպաստելով ծխախոտի օգտագործման դեմ պայքարին:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ մեր երկրում շարունակվում են (իհարկե փակ ստենդներից) վաճառվել «ոչ սարսափելի տեսարաններով», գեղեցիկ դիզայնով ծխախոտի տարբեր արտադրանքներ:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ առողջապահության նախարարությանը՝ հետաքրքրվելով՝

1. հետեւողական եղե՞լ եք արդյոք կառավարության առաջարկով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի կիրառման արդյունքներին։

Օրինակ՝ տնտեսվարողների քանի՞ տոկոսն է ծխախոտը վաճառում նշված կանոնակարգին համապատասխան,

2. օրենքի կիրառման քանի՞ խախտում է արձանագրվել,

3. ի՞նչ ընթացք են ունեցել բացահայտված դեպքերը,

4. կա՞ն հստակ անձինք, որոնք ենթարկվել են պատասխանատվության՝ օրենքի խախտման համար:

Այս հարցերին ՀՀ առողջապահության նախարարությունից 4 էջ պատասխան են գրել՝ տեղեկացնելով, որ գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Ավոյանը 2023 թվականի հունիսին, ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ, ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ծավալել՝ միատեսակ փաթեթավորման ներդրման վերաբերյալ, սակայն Ղազախստանն ու Ղրղզստանը դեռ դիրքորոշում չեն հայտնել, իսկ ՌԴ-ն եւ Բելառուսը հայտնել են, որ այս պահին նպատակահարմար չէ միատեսակ փաթեթավորման կիրառումը, ու քանի որ կոնսենսուս չկա. հարցը դեռ չի լուծվել:

Մյուս հարցերի մասով առողջապահության նախարարությունը պատասխանատու չէ: Ստացվում է, որ առողջապահության ոլորտի թիվ մեկ կազմակերպիչ Անահիտ Ավանեսյանը, որ հաճախ է խոսում ծխախոտի դեմ պայքարի մասին, մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի, Բելառուսի կամ այլ պետությունների հետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր