00:00:00

Ռուսաստանի իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա

21:18, 08 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հայաստանի ամենահայտնի գործարարներից մեկին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տվել հատել իրենց երկրի սահմանը։ Այդ մասին 24news.am-ին հայտնել են մոսկովյան  աղբյուրները։

Սամվել Ալեքսանյանը տիկնոջ՝ Շողերինայի և ընտանիքի այլ անդամների հետ մեկնել է Մոսկվա։ Արդեն օդանավակայանում ընտանիքի բոլոր անդամներին թույլ են տվել հատել ՌԴ սահմանը, իսկ Ալեքսանյանին մի քանի ժամ պահել են օդանավակայանում ու հետո հայտնել, որ չի կարող մտնել երկիր։ Ալեքսանյանը վերադարձել է Հայաստան։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր