00:00:00

Երևանը այս ամիս պատրաստ է Բաքվի հետ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծը

19:12, 08 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հայաստանն արդեն այս ամիս պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված նախագիծը։ Այդ մասին Մոսկվայում՝ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների նիստի ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Այս փուլում մենք պետք է որոշում կայացնենք սկզբունքային հարցերի այն շրջանակի շուրջ, որ կարող են ամուր հիմք հանդիսանալ մեր երկրների միջև խաղաղության հաստատման համար: Մենք պետք է պատրաստ լինենք այդ գործընթացին», - ասել է Փաշինյանը: 

Փաշինյանը նշել է՝ դա միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցն է, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորությունը․ «Դա ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և կողմերի միջև հաշտության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար երկկողմ մեխանիզմների ստեղծման հարցն է»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

 Այս բոլոր հարցերի ձևակերպումներն, ըստ Փաշինյանի․ արդեն համաձայնեցվել են կողմերի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծում․ «Մենք պատրաստ ենք ստորագրել այդ փաստաթուղթն արդեն այս ամիս, և դա մեր պաշտոնական դիրքորոշումն», - հայտարարել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր