00:00:00

Հայաստանը պատրաստ է սեղմ ժամկետում ստորագրել Խաղաղության պայմանագիրը․ Կոստանյանը՝ Բեռլինում

18:57, 08 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման, որը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից: 

Անդրանդառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Խաղաղության պայամանգիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը: 

Այս համատեքստում Վահան Կոստանյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված երկու երկրների միջև փոխադարձ վստահության ձևավորմանը, որի մասին է վկայում նաև Հայաստանի կողմից COP29-ի հյուրընկալման հայտի հետքաշումը:

Ընդգծելով մարդու իրավունքների առաջնային լինելու հանգամանքը՝ նախարարի տեղակալը կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կլիմայի և անվտանգության երկխոսությանը: 

Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային այլ հարցերի՝ շեշտելով հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դրական օրակարգի կարևորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր