00:00:00

Եթե շարժվենք այս տեմպերով, ապա Հայաստանի ու Ռուսաստանի միջև այս տարվա ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի. Պուտին

15:08, 08 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը մինչև տարեվերջ կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ կլինի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անցյալ տարի երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 մլրդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 մլրդ դոլարը։

«Եթե մենք շարժվենք այս տեմպերով, ապա դա նշանակում է, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի», - ասել է ՌԴ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր