2024-ի հունվար-օգոստոսին Հայաստանում ծնվել է 21 876 մարդ, մահացել է 17 217 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտե։
Այս տարվա 8 ամիսների արդյունքներով գրանցվել է 10 405 ամուսնություն եւ 3041 ամուսնալուծություն:
Նույն ժամանակահատվածում սահմանային անցակետերով Հայաստան է մուտք գործել 3 մլն 169 հազար 964 մարդ, իսկ Հայաստանից մեկնել է 3 մլն 168 հազար 452 մարդ: Կենսունակության գործակիցը կազմել է 127.1 տոկոս: