00:00:00

Այս փոփոխությամբ քանդվելու է ողջ բարձրագույն կրթական համակարգը. Ցոլակ Ակոպյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին

11:59, 08 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ հիմնարար փոփոխություններ է պարունակում, բայց դրանք ներմուծված են կառավարող նեղ շրջանակի կողմից, ԵՊՀ-ի դիմաց հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, ԵՊՀ-ից հեռացված դասախոս Մենուա Սողոմոնյանը։

«Այդ նախագծի մշակման հարցում մասնագիտական լայն քննարկումներ տեղի չեն ունեցել ո՛չ պետական ուսումնական հաստատություններում, ո՛չ բիզնես շրջանակներում, ո՛չ ծնողների շրջանում, ո՛չ ակադեմիական շրջանակներում։ 

Պատկերացրեք, թե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ինչքան շահակիցներ պետք է ունենա, բայց ունենք գրեթե զրոյի հասնող հանրային մասնակցություն։ Ընդամենը մեկ անգամ ձևական բնույթի հանրային քննարկում է տեղի ունեցել։ Այս կարևոր օրենքը մշակվել և ընդունման է ներկայացվում առանց շահագրգիռ շրջանակների մասնակցության»,-ասաց Սողոմոնյանը։

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն էլ ասաց, թե սա երբևիցե եղած ամենավատ նախագիծն է։

«Այս նախագծով քանդվելու է ողջ բարձրագույն կրթական համակարգը։ Կառավարման այն համակարգը, որ իշխանություններն այս պահին առաջարկում են բուհական համակարգում, շատ հեռու է բուհական ինքնավարությունից։ Իշխանական, քաղաքական ազդեցություն, քաղաքական լծակներ ունեցող մարդիկ էլ ավելի մեծ հնարավություն են ունենալու ազդելու բուհում որոշումների վրա»,-ասաց Ցոլակ Ակոպյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր