Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին վիճաբանություն է եղել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղու 3/14 հասցեում քոլեջի երեխաները իրար ծեծի են ենթարկում:
Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել թիվ 1 տարածաշրջանային քոլեջի ուսանողներ` Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Ա․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Հ․-ին։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացվել նաև Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Դ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Ե․ Ս․-ն, Երևանի բնակիչ 17-ամյա Կ․ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ս․ Ա․-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Խ․-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Հ․-ն և Երևանի բնակիչ 17-ամյա Է․ Ս․-ն:
Արդեն ոստիկանությունում Գ. Ա․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ Ա.Հ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ: