00:00:00

Աթենք ՍՊԸ-ն կրկին դատական քաշքշուկի մեջ է. ո՞ր մարմնի դեմ է ընկերությունը հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»

09:59, 08 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Աթենք» ՍՊԸ-ն հերթական անգամ դատարանի դռներն է ընկել։

Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը սեպտեմբերի 20-ին վարչական դատարան հայց է ներկայացրել ըննդեմ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի՝ պահանջելով անվավեր ճանաչել կարգադրությունը։ Նշենք, որ տեսչական մարմնի գործառույթն է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության եւ սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի, ներառյալ` աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը եւ ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նշված ոլորտներում։

Դատելով իրավիճակից՝ «Աթենք» ՍՊԸ-ում կանոնների խախտում է եղել, եւ տեսչական մարմինը կարգադրություն է իջեցրել, ինչի հետ ՍՊԸ-ն համաձայն չէ։

Մեր հետաքննությունը կշարունակենք հասկանալու համար, թե ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը «Աթենք» ՍՊԸ-ում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր