00:00:00

Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից

23:43, 07 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Շնորհավորելով Պուտինին ծննդյան օրվա առթիվ՝ Էրդողանը նշել է, որ երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել։

«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն ամրապնդվում և զարգանում են։ Նա նշել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կշարունակվի, և  առաջնորդները առաջիկա ժամանակահատվածում կշարունակեն մանրամասն քննարկել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ խնդիրները՝ օգտագործելով տարբեր հնարավորություններ։ Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահ Պուտինին ծննդյան օրվա առթիվ»,- ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր