00:00:00

ԱՄՆ-ում քաղաքական գործիչը «փոխառել է» ընկերոջ ընտանիքը՝ քարոզարշավի տեսահոլովակ նկարահանելու նպատալով

22:42, 07 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Միացյալ Նահանգներում Կոնգրեսի թեկնածուն «փոխառել է» իր ընտանիքին՝ Կոնգրեսի նախընտրական տեսահոլովակ նկարահանելու համար, գրում է Oddity Central պարբերականը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Կոնգրեսի թափուր տեղի համար պայքարող Դերիկ Անդերսոնը հայտնվել է բարդ իրավիճակում՝ ընտրողներին խաբելու փորձի մեղադրանքների պատճառով։ Հաղորդվում է, որ տղամարդը «փոխառել է» ընկերոջ ընտանիքը՝ քարոզարշավի տեսահոլովակ նկարահանելու նպատալով՝ այն ներկայացնելով որպես սեփական ընտանիք։

 

Նախընտրական կադրերը հարցեր են առաջացրել ընտրողների շրջանում՝ հաշվի առնելով, որ Դերիկն ամուսնացած չէ և երեխաներ չունի. Ըստ նրա նախընտրական կայքի տվյալների՝ նա ապրում է շան հետ:

 

Անդերսոնի արարքը դիտվում էր որպես աբորտի դեմ իր հայացքները թաքցնելու և իրեն որպես հոգատար ընտանիքի գլուխ ներկայացնելու փորձ: Թեկնածուի ներկայացուցիչները հայտնել են, որ տեսանյութը պաշտոնական նախընտրական ծրագրում չի օգտագործվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր