00:00:00

Իրանը «Դիմադրության պակտ» է մշակում․ ռազմական օգնություն կտրամադրվի ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից պայմանագրի կողմերից որևէ մեկի նկատմամբ հարձակման դեպքում

17:23, 07 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը օրինագիծ է մշակում մի քանի երկրների և Մերձավոր Արևելքում ազատագրական շարժումների հետ  «Դիմադրության պակտ» կնքելու վերաբերյալ, որը նախատեսում է  ռազմական և տնտեսական օգնության տրամադրում ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից պայմանագրի կողմերից ցանկացածի վրա հարձակման դեպքում:

Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, պայմանագրով նախատեսվում է նաև օպերատիվ շտաբի ստեղծում՝ ռազմական գործողությունները համակարգելու և վարժանքներ անցկացնելու համար։

Պարտավորությունների բաշխման և ծրագրի իրականացման պատասխանատվությունն առաջարկվում է վերապահել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր