00:00:00

Պուտինը վաղը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ

15:43, 07 հոկտեմբեր 2024 Հասարակություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում, նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր