00:00:00

Մարզահամերգային համալիրում WCIT-ի ժամանակ հոսանքազրկման պատճառ են հանդիսացել «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից կտրված մալուխները

13:56, 07 հոկտեմբեր 2024 Հասարակություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է.

 

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 11:05-ից 12:00, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի ժամանակ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման ընդհատում: Նախնական տվյալներով պատճառը «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից Մարզահամերգային համալիրը սնող երկու մալուխների վնասումն է:

 

«Այս պահին «ՀԷՑ» մասնագիտական խումբն աշխատում է վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: 

 

Վթարի պատճառների և իրականացվող աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգանք ավելի ուշ»: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր