00:00:00

Քաղաքացին մոլորվել է Աչաջուրի սարերում․ փրկարարները հայտնաբերել են նրան և ուղեկցել անվտանգ տարածք

09:24, 07 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գետահովիտ գյուղի «Սառնաղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Հ․ Ն․-ին (ծնված 1966 թ․) և ուղեկցել անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր