00:00:00

Պավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխային

22:57, 06 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Telegram հարթակի համահիմնադիր Պավել Դուրովը և Յուլիա Վավիլովան, որն ուղեկցել էր նրան Ֆրանսիայում ձերբակալությունից առաջ, պատմել են, որ նա հղի է եղել և կորցրել երեխային։ Ըստ Դուրովի, Յուլիայի հղիության մասին տեղեկացել է, երբ օգոստոսի վերջին իրեն հարցաքննել են Փարիզի ոստիկանությունում։ Դուրովի խոսքով, Վավիլովան ծանր սթրես է տարել։

Պավել Դուրովը նշել է, որ իր ձերբակալությունից հետո Յուլիա Վավիլովային համացանցում ոտնձգությունների են ենթարկել։ Այսպես, անանուն բլոգերը նրան անվանել է «Մոսադի գործակալ», մյուս օգտատերերը գրել են, որ նրա գրառումները հանգեցրել են գործարարի ձերբակալությանը, գրում է «Կոմերսանտը»։

Ըստ Յուլիա Վավիլովայի, Պավել Դուրովի ձերբակալությունից մեկ օր անց նա պետք է գար ոստիկանություն հարցաքննության։ Մինչ այս նա հղիության թեստ է հանձնել։ Թեստը դրական է եղել,, և բժիշկն արգելել է նրան գնալ հարցաքննության, քանի որ դա կարող էր սթրես առաջացնել։ Սակայն չորս շաբաթ անց՝ սեպտեմբերի վերջին, նա ի վերջո եկել է ոստիկանություն և երեք-չորս ժամ պատասխանել հարցերին։ Հոկտեմբերի 4-ին՝ դրանից մոտ մեկ շաբաթ անց, նա իմացել է, որ «երեխայի սիրտն այլևս չի բաբախում»։

Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրվել վեց կետով՝ երկրի իշխանությունների հետ Telegram-ի համագործակցելուց հրաժարվելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր