00:00:00

Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը

21:29, 05 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Ադրբեջանցի 40-ից ավելի պատգամավոր նամակ է հղել Ադրբեջանի արտգործնախարարին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագծերը։
 
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ այդ կերպ ադրբեջանցի պաշտոնյաները ցանկանում են պատասխանել ամերիկացի կոնգրեսականների՝ Էնթոնի Բլինքենին ուղղված նամակին, որով նրանք կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին «ռազմական հանցագործությունների, գերիներին ազատ չարձակելու և Հայաստանի տարածքի օկուպացիայի համար»:
 
Ադրբեջանցի պատգամավորները մեղադրել են ամերիկյան կողմին, ինչպես նաև Փարիզին՝ Բաքվի հետ իրենց հարաբերությունները փչացնելու, հայամետ դիրքորոշում վարելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չընդունելու և տարածաշրջանում նոր հակամարտություն հրահրելու համար:
 
Ադրբեջանցի պատգամավորները մտահոգություն են հայտնել, որ կոնգրեսականներն օգտագործում են առաջիկա COP29 համաժողովը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Նրանք նաև անհիմն են որակել մարդու իրավունքների խախտումների համար Բաքվին ներկայացվող մեղադրանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր