Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչումը՝ շինարարության ոլորտում երկարամայա աշխատանքի ու ձեռքբերումների համար։
Հատուկ կրծքանշանը Կադիրովին հանձնել է Ռուսաստանի շինարարության և կոմունալ-բնակարանային տնտեսության նախարար Իրեկ Ֆայզուլլինը՝ Գրոզնիում բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ։