00:00:00

Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր

21:39, 04 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։

 

Ըստ հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովը շնորհավորել է Գուրգեն Արսենյանին դեսպան նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ՝ աշխատանքում։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև որոշ հարցեր՝ տարածաշրջանային օրակարգից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր