00:00:00

Իրանը հայտարարել է՝ կրկին կպատժի Իսրայելին

18:24, 04 հոկտեմբեր 2024 Աշխարհ

«Իսրայելի վրա հրթիռային վերջին հարձակումը Իրանի տված նվազագույն պատիժն էր Իսրայելի ռեժիմին՝   իր հանցագործությունների համար, Թեհրանը չի վարանի և չի էլ շտապի Թել Ավիվին կրկին պատժելու որոշում կայացնելիս», - այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա  Ալի Խամենեին։

Նա   Իսրայելին պատժելն Իրանի պարտավորությունն ու առաքելությունն է համարել ու նշել է նաև, որ հարկ եղած դեպքում նոր պատիժը կլինի հզոր, Իրանը կլինի վճռական։

«Այն, ինչը, ռազմական և քաղաքական ոլորտներում որոշումներ կայացնողների կարծիքով  տրամաբանական է, ողջամիտ և ճիշտ, կկատարվի իր ժամանակին, ինչպես, ըստ էության, իրականացվել է նախկինում և, անհրաժեշտության դեպքում,   կրկին կիրականացվի հետագայում (նկատի ունի Իրանի պատժիչ գործողություններն Իսրայելի դեմ-խմբ․)»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Իրանը երկրորդ անգամ Իսրայելին ենթարկեց զանգվածային հրթիռակոծության, թիրախավորվեցին ու խոցվեցին Իսրայելի համար ռազմավարական նշանակության օբյեկտներ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր