00:00:00

Մտադիր չենք շարունակել հարվածները Թել Ավիվին, բայց եթե Իսրայելը հարձակվի, պատասխանը կոշտ կլինի

17:00, 04 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Թեհրանը մտադիր չէ շարունակել հարվածներ հասցնել Թել Ավիվին, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք մտադիր չենք շարունակել հարձակումները, եթե Իսրայելը քայլեր ձեռնարկի Իրանի դեմ, մեր գործողությունները կլինեն ավելի կոշտ, և մենք անպայման կպատասխանենք համաչափ և միանգամայն հաշվարկված», - նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Լիբանանի վրա հարձակումների համար Իսրայելին Իրանի պատասխանն անվանել էր «նվազագույն պատիժ»: Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ կհասցնի իսրայելական նավթավերամշակման գործարաններին և գազի հանքավայրերին Իսրայելի նոր հարձակումների ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր