00:00:00

Արտոնյալ ապառազինությունների մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց՝ Արևմուտքը ձգտում է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. Ալեքսանդր Բորտնիկով

08:30, 04 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Արևմուտքը ձգտում է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն, Անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը։

 

«Երևանին համոզելով հետաձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» ​​կոնտինգենտի տեղակայմանը` դե յուրե ՄԱԿ-ի և դե ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- ասել է նա։ 

 

Միևնույն ժամանակ, Բորտնիկովի խոսքով, սպառազինությունների մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց՝ Արևմուտքը ձգտում է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից։ Եվ, հաշվի առնելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի միջնորդության ողջ նախկին փորձը, Անդրկովկասում դաշինքի համախմբումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը»,- հավելել է Բորտնիկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր