00:00:00

Իսրայելը մոտ 20 հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մոտ, դադարեցվել է երթևեկությունը Բեյրութ-Դամասկոս մայրուղով

09:47, 04 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մոտ 20 հարված են հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանին հարող Լեյլաքի թաղամասին։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ի թղթակցին հայտնել է ականատեսը։

«Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Լեյքիի շրջանում գրեթե մեկ կետում մոտ 20 օդային հարված է հասցվել»,-ասել է գործակալության աղբյուրը։

Ավելի վաղ իսրայելական ինքնաթիռները վերսկսել են ռմբակոծել Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանները՝ հարվածներ հասցնելով մի քանի թաղամասերի բնակելի շենքերին:

Հայտնում են նաև, որ հրթիռակոծության հետևանքով դադարեցվել է երթևեկությունը Բեյրութ-Դամասկոս մայրուղով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր