00:00:00

Ադրբեջանի ու Հունգարիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները համագործակցության հարցեր են քննարկել

23:54, 03 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Հունգարիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունն Ադրբեջան է այցելել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև կնքված 2024թ. երկկողմ համագործակցության պլանի համաձայն: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

 

«Հունգարական պատվիրակությանը ներկայացվել է նաև հատուկ գործողությունների խմբի մարտավարական գործունեությունը, ինչպես նաև ստորաբաժանումների կողմից օգտագործվող սպառազինությունը, զինամթերքը և մարտական տեխնիկան:

Հանդիպման նպատակն էր մտքեր փոխանակել համագործակցության հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել փոխգործակցության զարգացմանն ուղղված առաջարկներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր