00:00:00

Հնարավոր է, որ Երկիրը ավելի երկար և ավելի ուժեղ մագնիսական փոթորիկ կզգա

21:37, 03 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Արեգակը արձակեց իր ամենաուժեղ բռնկումը 25-րդ ցիկլի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։


«Մինչ մագնիսական փոթորկի սպասումը, Արեգակը ևս մեկ անգամ հաստատեց, որ թևակոխում է իր գործունեության նոր շրջան և նոր բռնկում արձակեց։ Վերջինիս առավելագույնը տեղի է ունեցել այսօր Երևանի ժամանակով ժամը 15:10-ին, իսկ ինտենսիվությունը, ըստ նախնական գնահատականների, եղել է X9.05՝ մեծ հավանականությամբ, սա ամենաուժեղ բռնկումն է ընթացիկ 25-րդ արեգակնային ցիկլի սկզբից ի վեր:

Հնարավոր է, որ Երկիրը ոչ թե 2-օրյա, այլ ավելի երկար և, հնարավոր է, ավելի ուժեղ մագնիսական փոթորիկ կզգա»,-նշել է նա:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր