00:00:00

«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն Արսենյան

16:51, 03 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան Գուրգեն Արսենյանը ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը հայտարարել է՝ ջանքեր է ներդնելու, որ հայ-ռուսական հարաբերությունները հարթվեն։

«Ես եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակաշրջանում ջանքեր ներդնեմ՝ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները, դրանք բերելու այն մակարդակի, որը կբավարարի մեզ»,-  Արսենյանի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը։

ՔՊ-ի նախկին պատգամավոր, այժմ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանն ասել է նաև, թե  պետք է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ «ժողովուրդները ապրեն խաղաղության մեջ,   անվտանգ պայմաններում և բարգավաճեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր