Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։
Ինչպես հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը, Նարիշկինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կայացել են նաև բանակցություններ Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ։