ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով մեկնել է Ուկրաինա, հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին այցը Կիև է կատարում։
Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է օրերս և հայտարարել, որ շարունակելու է այն քաղաքականությունը, որը վարում էր նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նաա խոստացել է շարունակել աջակցել Կիևին։