Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիայի Հանրապետություն, ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Այսօր հանդիպումներ կունենամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:
Հոկտեմբերի 4-5-ին կմասնակցեմ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին»,-գրել է Փաշինյանը։