Հաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան ի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Հաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին հաստատմանն եմ ներկայացրել դոցենտ, գիտությունների թեկնածուի, դոցենտի և գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացման առաջարկությունը, որը հավանության է արժանացել:
Որոշման համաձայն՝ դոցենտ, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 66.5%-ով՝, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 66%-ով։ Արդյուքնում դոցենտ, գիտությունների թեկնածուի տարակարգի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 374.400 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 561.600 ՀՀ դրամ, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 316.800 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 475.200 ՀՀ դրամ:
Պոլիտեխնիկի կառավարման բոլոր մարմինների և մեր բոլոր բարերարների վերջին 3 տարիների կատարած մեծածավալ արդյունավետ աշխատանքները և համատեղ իրականացրած բարեփոխումների ծրագրերը ստեղծել են նման հնարավորություն աշխատավարձների էական բարձրացման տեսքով:
Մեր ուշադրության ու հոգածության ներքո են լինելու բոլոր այն ծրագրերը, որոնց շնորհիվ Պոլիտեխնիկը իբրև ակադեմիական աշխատաշուկա կդառնա ավելի գրավիչ և մրցունակ բոլոր իմաստներով:
Այսօր արդեն իսկ հաստատել եմ բարձրացված առաջին աշխատավարձների փոխանցումը սեպտեմբեր ամսվա համար:
#Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA