00:00:00

Գեղարքունիքում 37 շաբաթական հղի կնոջ պտուղը ծննդաբերությունից հետո գտնվել է մահացած վիճակում

10:11, 03 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Սեպտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին են զանգահարել «Վարդենիս» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ հարազատների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաթևիկ Պ․-ի մոտ ախտորոշվել է «մահացած պտուղ»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Հակոբյանի և ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։15 սահմաններում, «Վարդենիս» բժշկական կենտրոնի ծննդատուն տեղափոխված՝ 37 շաբաթական հղիության մեջ գտնվող Տ․ Պ․-ի ծննդաբերությունից հետո պտուղը գտնվել է մահացած վիճակում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր