00:00:00

Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ»

08:32, 03 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․  ՔՊ Կապանի տարածքային խորհրդի նախկին ղեկավար Նարեկ Դավթյանն օրերս ազատվել է մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի պաշտոնից։ Դավթյանին Կապանի խորհրդի ղեկավար պաշտոնից հեռացրել էր Նիկոլ Փաշինյանը՝ այս տարվա ամռանը, Սյունիք այցելելուց հաշված օրեր անց։ Կապանում բացահայտելով ներկուսակցական խժդժությունները՝ Փաշինյանը վերադարձել էր Երեւան եւ ՔՊ վարչությամբ որոշել Կապանի կառույցը լուծարել: Անգամ ցանկացել էր Նարեկ Դավթյանին հեռացնել ՔՊ շարքերից, սակայն մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը բարեխոսել էր` թողել էին։

Ամիսներ անց աշխատանքային պարտականություններում հայտնաբերված թերությունների հիմքով ծառայողական քննություն է սկսվել Դավթյանի նկատմամբ, իսկ օրերս նրան ազատել են։ Ի դեպ, չնայած մարզի ՔՊ-ականները Դավթյանին դուխ են տվել, թե` պայքարիր, որ մնաս քո տեղում, սակայն՝ անօգուտ։ Ավելին, ասում են՝ նրա նոտար քրոջ գլխին էլ են սեւ ամպեր կուտակվում, եղբոր հովանավորչության շնորհիվ տարիներ շարունակ նոտարական գործունեություն է ծավալել մարզպետարանի շենքում, հիմա նրան էլ են վտարելու այդ շենքից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 03․ 10․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր