00:00:00

Սրբազանի առաջնորդած երթը մոտեցավ Հանրային հեռուստաընկերությանը

23:14, 02 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Սրբազանի առաջնորդած երթը մոտեցավ Հանրային հեռուստաընկերությանը։ 

<<Հայրենիք ունեցող մարդիկ, առաջին իմ հորդորն է, որ շատ հանգիստու խաղաղ լինեք, հանդարտ ու կարգապահ։ Հանցագործներով շրջապատել են մեզ եւ կարիք չունենք նույնիսկ նրանց նայելու։ Մենք եկել ենք ոչ դուռ կոտրելու, ոչ պատ քանդելու, մենք պահանջ ունենք եւ պետք է իրականացնենք։ Պահանջում ենք ուղիղ եթեր իրավիճակի մասին ուղերձ հղելու համար։ Ուղիղ եթեր ենք ուզել ստի թագավորության որջից, որը կոչվում է հանրային։ Այս ամբողջ ժամանակահատվածում այս ընկերությունը ծառայել է մայն իշխանական ուժին, ՔՊ-ին։ Պահանջ ենք դրել, որ ուղիղ եթերով պետք է դիմենք լայն հանրությանը եւ մեր ձայնը հասցնելու բոլորին։ Մենք չենք եկել հարցազրույցի։ Եթե Պետրոս Ղազարյանի մասին է խոսքը, նրանով կզբաղվի Էդգար Ղազարյանը>>,-ասաց Սրբազանը՝ մեկ ժամ ժամանակ տալով հեռուսատընկերության ղեկավարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր