00:00:00

Հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, ՌԴ հետ ունեցած դաշինքի վերաբերյալ. Միրզոյան

23:00, 02 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Այլևս գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, նրա օգնության և ՌԴ հետ ունեցած դաշինքի վերաբերյալ, քանի որ տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը մտածում էր, որ նման իրավիճակների դեպքում, Ռուսաստանը մեզ կօգնի, կպաշտպանի և այլն: Վարշավայում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։

Ա. Միրզոյանը նշել է, որ այժմ Հայաստանի բնակչությունը տեսնում է, որ դա այդքան էլ այդպես չէ, և մենք օգնություն չենք ստանում:

«Ավելին, 2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահներ էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ ապահովելու բնակչության անվտանգությունը, սակայն մենք տեսանք, որ բռնի տեղահանման ընթացքում խաղաղապահ առաքելությունն իրեն չարդարացրեց:

Ավելին, մենք, Ռուսաստանի և մյուս երկրների պես, անդամակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, սակայն, երբ հարձակումներ տեղի ունեցան միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների վրա, կրկին ականատես եղանք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից մեր մյուս դաշնակիցները չարձագանքեցին, նրանց արձագանքը չէր համապատասխանում մեր սպասելիքներին։ Այսպիսով, ինչպես արդեն նշեցի, դա մեծ հիասթափություն է առաջացրել և այժմ Հայաստանում մարդիկ դիտարկում են այլ տարբերակներ»,- հայտարարել է Միրզոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր