00:00:00

Կշեռքի նժարին է նաև Հայաստանի ապագան. Վրաստանի նախագահ

19:54, 02 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Եվրոպայի ապագան կորոշվի Ուկրաինայի պատերազմի, Մոլդովայի ընտրությունների և Վրաստանի ընտրությունների արդյունքում, Վարշավայի անվտանգության գագաթնաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու Վրաստանի համար։ Դրան զուգահեռ, ըստ նախագահի՝ Ուկրաինան պաշտպանում է նաև Վրաստանի ապագան. «Ինչպես Ուկրաինան պայքարում է իր անկախության և Եվրոպայի ազատության համար, նա նույնպես պայքարում է մեր ազատության համար»:

Ըստ Զուրաբիշվիլիի՝ Ուկրաինայում պատերազմի ելքը և Վրաստանում ու Մոլդովայում ընտրությունների արդյունքներով պայմանավորված կլինեն, օրինակ՝ Սև ծովի անվտանգությունը և դրա ապագան։

«Դա նաև սահմանում է Եվրոպայի դերը Կովկասում և մեր արևմտյան գործընկերների ներգրավվածությունը: Կշեռքի նժարին է դրված նաև Հայաստանի ապագան, որը մոտենում է Եվրամիությանը։ Մարտահրավերները, որոնց մենք այժմ բախվում ենք, ավելի կարևոր են, քան որևէ այլ բան, և դրանք պահանջում են խաղաղություն. խաղաղություն ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով թե՛ Վրաստանում, թե՛ Մոլդովայում», — ասել է Զուրաբիշվիլին:


Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր