Երեկ երեկոյան չեղարկվել է Դոհա–Երևան չվերթը։ Պատճառը Իրանի հրթիռակոծությունն է Իսրայելի ուղղությամբ, հայտնում է ArmeniaSputnik-ը։
«Այս պահին զանգվածային չեղարկումներ և դրանց մասին հայտարարություններ չկան։ Առավոտյան նորմալ իրականացվել է Flyone-ի դեպի Թել Ավիվ թռիչքը, Armenian Airways–ի դեպի Թեհրան նախատեսված թռիչքը ևս իրականացվելու է», – ArmeniaSputnik–ին հայտնել են քաղավիացիայից։