ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վերջին կուրսերի ուսանողներին հրավիրում է կամավոր հիմունքներով եռամսյա ժամկետով պրակտիկա անցնել՝ իրենց մասնագիտական կրթությանը համապատասխան փորձառություն ձեռք բերելու նպատակով։
«Պրակտիկայի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ցանկացողներն իրենց դիմումները և ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով»,-նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։