00:00:00

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին իրեն դուր է գալիս

23:57, 30 սեպտեմբեր 2024 Աշխարհ

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն դուր է գալիս։ Դրա մասին նա հայտարարել է The Washington Post պարբերականին տված հարցազրույցում։

 

Հակաուկրաինական աջակողմյան ուժերի շատ ներկայացուցիչների կարծիքով՝ Դոնալդ Թրամփը կիսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ իրենց անբարյացակամությունը։ Սակայն Թրամփը շեշտել է, որ Ուկրաինայի նախագահն իրեն դուր է գալիս։

«Ես լավ հարաբերություններ ունեի Զելենսկու հետ... Նա ինձ դուր է գալիս: Որովհետև իմպիչմենտ կոչված խաբեության ժամանակ... նա կարող էր ասել, որ չգիտեր որ (զրույցը)՝ ձայնագրվում է։ ... Բայց կուրծք ծեծելու և «Այո, ես զգում էի վտանգը» հայտարարելու փոխարեն Զելենսկին ասաց. «Նա (Թրամփը) բացարձակապես ոչ մի վատ բան չի արել», - նշել է Դոնալդ Թրամփը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր