00:00:00

«Միսս Տիեզերք»` 80 տարեկանում

23:32, 30 սեպտեմբեր 2024 Աշխարհ

80-ամյա Չվե Սուն-հվան կարող է պատմության մեջ մտնել որպես  «Միսս Տիեզերք» մրցույթի ամենատարեց մասնակից։

Մինչ այդ այս ամիս նա դարձել էր Կորեայի «Միսս Տիեզերք» ամենամյա մրցույթի եզրափակչի մասնակից։ Չհվեն կպայքարի 31 այլ հավակնորդուհիների հետ թագի համար, եւ Հարավային Կորեան Մեքսիկայում Միսս Տիեզերք մրցույթում ներկայացնելու շանս կունենա այս տարվա նոյեմբերին։

«Ես ցանկանում եմ ցնցել աշխարհը այս ոճի մեջ. «Ինչպե՞ս կարող է 80-ամյա կինը այսքան առողջ լինել։ Ինչպե՞ս է պահպանել այսպիսի մարմինը։ Ո՞րն է ձեր դիետան»,- ասել է նա CNN-ին։ «Երբ դուք ծերանում եք, քաշ եք հավաքում... Ուստի ես ցանկանում եմ ցույց տալ, որ մենք կարող ենք առողջ կյանքով ապրել, անգամ երբ ծերանում ենք»։

 

Տասնամյակներ շարունակ «Միսս Տիեզերք» կազմակերպությունը սահմանել է խիստ տարիքային սահմանափակումներ՝ սահմանափակելով կանանց մասնակցությունը 18-28 տարեկանով։ Բայց 2024թ., արդիականացման կոչերի ֆոնին, վերին տարիքային շեմը հանվել է։ Անցած տարի կազմակերպությունը նաեւ թարմացրել է ընտրության չափորոշիչները, որպեսզի հանի հղի կանանց կամ մայրերի, ինչպես նաեւ ամուսնացած կանանց արգելքը։

 

«Այժմ, երբ տարիքային սահմանափակումները հանվել են, ես ասացի ինձ. «Ես պետք է փորձեմ»,- նշել է նա՝ ավելացնելով. «Կարեւոր չէ՝ կանցնեմ ես, թե ոչ, ես լի եմ վճռականությամբ՝ փորձելու ստանալ այդ հնարավորությունը»։

Չհվեն կդառնա «Միսս Տիեզերք» ազգային մրցույթի ամենատարեց մասնակիցը, եւ եթե ստանա այդ տիտղոսը, կմեկնի Մեքսիկա։

«Կորեայի Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը կորոշվի միավորների հաշվարկի համակարգի օգնությամբ, որը հաշվի կառնի օնլայն-քվեարկությունը եւ դատավորների գնահատականները, որոնք, Չհվեի խոսքով, կգնահատեն ինչպես «արտաքին, այնպես էլ ներքին գեղեցկությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր